Հաջող բուժման կարևոր պայմաններից մեկը անհատական մոտեցումն է․ բժիշկ

Բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյանն իր սոցկայքի էջում գրել է․ «Ի՞նչ է որոշում վիրաբույժը վիրահատությունից առաջ։

Կոնքազդրային կամ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը միայն վնասված հոդը պրոթեզով փոխարինելը չէ։ Այն պահանջում է մանրակրկիտ նախապատրաստում և յուրաքանչյուր պացիենտի անհատական գնահատում։

Մինչև վիրահատությունը վիրաբույժը՝
Գնահատում է հոդի վնասվածության աստիճանը և ոսկրային հյուսվածքի վիճակը։
Որոշում է՝ արդյոք վիրահատությունն անհրաժեշտ է տվյալ փուլում։
Ընտրում է պացիենտին համապատասխան պրոթեզի տեսակը և չափսը։
Պլանավորում է վիրահատության ընթացքը՝ հաշվի առնելով անատոմիական առանձնահատկությունները։
Գնահատում է հնարավոր ռիսկերը և անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ համագործակցելով մյուս մասնագետների հետ։
Ինչո՞ւ է սա կարևոր։

Որքան ավելի մանրակրկիտ է նախավիրահատական պլանավորումը, այնքան ավելի լավ է հնարավոր պատրաստվել վիրահատությանը, նվազեցնել կանխատեսելի ռիսկերը և հասնել հնարավոր լավագույն արդյունքի։

Յուրաքանչյուր պացիենտի դեպքը յուրահատուկ է, ուստի հաջող բուժման կարևոր պայմաններից մեկը անհատական մոտեցումն է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *