Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։

Նախարարը ողջունել է գործընկերոջը և ընդգծել է, որ COP17-ը լավ հնարավորություն է Հայաստանի և Եգիպտոսի միջև գործնական համագործակցությունն ընդլայնելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում։

333333333333333333.jpg (190 KB)

Դավիթ Խուդաթյանը ընդգծել է Եգիպտոսի փորձի ուսումնասիրման կարևորությունը թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջանաձև տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված արդյունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *