Կոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ին


Հարեվաններ


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Հայաստան. հայտնում է Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Հաղորդվում է, որ կառավարության ղեկավարը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Երևանում՝ հոկտեմբերի 15-16-ին։


Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև կմասնակցի պաշտոնական բացման արարողությանը։

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցում է պատվիրակություն, որի կազմում են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *