«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին ԿԸՀ-ն հավանություն էր տվել դատախազի ներկայացրած միջնորդությանը, որով թույլատրվել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանին ենթարկել քրեական հետապնդման ու զրկել ազատությունից:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն էր: ՔԿ փոխանցմամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է խմբի կազմում ընտրակաշառք տալուն:
“