Չբացահայտված թռչող օբյեկտի մնացորդներ են հայտնաբերել

Լեհաստանում, Գդանսկ քաղաքի տարածքում գտնվող լողափին հայտնաբերվել են չբացահայտված թռչող օբյեկտի մնացորդներ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի Ժանդարմերիան իր սոցկայքի պաշտոնական էջում հրապարակած հայտարարությամբ։ Հարուցվել է քրեական գործ։ Ռազմական ոստիկանությունը, տեղի զինվորական գործերով դատախազի հսկողությամբ, սկսել է քննություն։

Հայտնի է, որ գտնված ՉԹՕ մանսիկը ունի երկու մետր երկարություն, նման է անօդաչու թռչող սարքի։ Այն գտել է տեղացի մի տուրիստ՝ զբոսանքի ժամանակ։ Կա ենթադրություն, որ այն կարող է լինել լեհական կործանված ինքնաթիռի մնացորդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *