«Meridian» համալիրի տարածքի շուրջգործում է թռիչքների ժամանակավոր արգելք

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *