Հոկտեմբերի 16-30-ը «Meridian» համալիրի հարակից տարածքում դրոնների օգտագործումն արգելվում է․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել պաշտոնական ծանուցմամբ․

«COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *