Ռեփերին ձերբակալել են մաքսային անցակետում․ ինչ են հայտնաբերել նրա մոտ

Ղազախստանի իրավապահները երկիր մուտք գործելու ընթացքում, մաքսային անցակետում ձերբակալել են ռեփեր Նավայի Բաքիրովին, ով հանդես է գալիս Navai բեմական կեղծանվամբ։ Նրան կասկածում են թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Այս մասին հայտնում են տեղի իրավապահները։ Ռեփերը ձերբակալվել է Ղազախստան մուտք գործելիս՝ «Կորդայ» մաքսային անցակետում։ Իրավապահները նրան տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Հիշեցնենք, որ նա պետք է համերգ ունենար Աստանայում, սակայն այն հետաձգվել է ՝ «տեխնիկական պատճառներով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *