Հրկիզել են Կրթության նախարարության շենքը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույցի դուրս եկած ուսանողները հրկիզել են Կրթության նախարարության շենքը այն բանից հետո, երբ անկարգությունները վերաճել են բախման՝ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հարյուրավոր ուսանողներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ Տիրանայում՝ Կրթության նախարարության շենքի դիմաց։ Ցուցարարները պահանջել են վարչապետ Էռի Ռամայի հրաժարականը, ինչպես նաեւ՝ լուծել կրթության ոլորտում վարձավճարների թանկացման, ֆինանսավորման պակասի եւ երիտասարդության շրջանում մասսայական գործազրկության հետ կապված հարցերը։

Ցուցարարները նախարարության շենքի վրա նետել են քարեր, դյուրավառ նյութերով լցված շշեր։ Ոստիկանությունն էլ ի պատասխան կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Վարչապետի գրասենյակի մոտ կիրառվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ անկարգությունների պատճառով վեց իրավապահ կա արդեն տուժած։ Ձերբակալվել է ցույցերի քսաներեք մասնակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *