ՌԴ-ն խնդրել է կասեցնել հայկական արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով կասեցնել հացահատիկի վերամշակմամբ, ալյուրի և համակցված կերերի արտադրությամբ զբաղվող հայկական «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման համար անհրաժեշտ անասնաբուժական հավաստագրումը։ Այս մասին ասվում է գերատեսչության նյութերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը դիմել է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով 2026 թվականի հոկտեմբերի 15-ից կասեցնել Հայաստանի Հանրապետության «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման համար անհրաժեշտ անասնաբուժական հավաստագրումը՝ մինչև Ռոսսելխոզնադզորի մասնագետների կողմից ընկերության ստուգումն անցկացնելը», – ասվում է նյութերում։

Նշվում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործի նշված ընկերության արտադրանքը, որն առաքվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը, այդ բեռների բացթողման վերաբերյալ որոշումը կկայացվի սովորական կարգով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *