Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Միացյալ Նահանգներում օդաչուն ինքնաթիռի թռիչքի հետագծով նկարել է Էդվարդ Մունքի «Ճիչը» կտավը։ Այս մասին հայտնում է Flightradar24-ը։ Համաձայն հաղորդման, ինքնաթիռը եղել է Cessna Skylane RG մակնիշի։ Մունքի հայտնի կտավի հետագծային պատկերման ժամանակահատվածը տեւել է թռիչքային վեց ժամ։ Այն իրականացվել է ԱՄՆ Միսուրի նահանգում։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաքից։

Հայտնի է նաեւ, որ օդաչուն հաճախ է նման փորձարկումներ կատարում՝ կատարելագործելով իր օդաչուական հմտությունները։ Նախորդիվ նա նկարել էր Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *