ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «Ասիական Եվրոպան» վերտառությամբ գրառում է կատարել՝ անդրադառնալով COP17-ի շրջանակում տեղի ունեցած Առաջնորդների գագաթնաժողովի բացմանը, որին եվրոպական ոչ մի երկրի ղեկավար չի մասնակցել․
«Իբր եվրոպական ձգտումներ ունեցող և իբր եվրոպական աջակցություն վայելող Հայաստանում կազմակերպված ՄԱԿ-ի միջոցառման Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել։
Այդ նպատակով Հայաստան են ժամանել Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Զանզիբարի նախագահները, Վրաստանի վարչապետը, Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը»,– գրելէ պատգամավորը։