Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զոհվել (տեսանյութ)


Տեսանյութեր


 Հոկտեմբերի 15-ի առավոտվա դրությամբ Ստամբուլը շարունակում է վերացնել նախորդ օրը քաղաքի վրա տեղացած ուժգին անձրևների հետևանքները։ Հորդառատ տեղումները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների, սողանքների և տրանսպորտային երթևեկության լուրջ խափանումների։

Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ գրանցվել է ջրածածկման 1 277 դեպք, 15 սողանք և 47 դեպք, երբ մարդիկ արգելափակված են մնացել։ Արտակարգ ծառայությունները ստացել են միջադեպերի վերաբերյալ 2 518 ահազանգ։

Վնասվել են հարյուրավոր բնակելի տներ և առևտրային օբյեկտներ։ Ֆաթիհի շրջանում 14-ամյա դեռահասը մահացել է էլեկտրահարումից՝ ջրափոսի մեջ ոտք դնելու հետևանքով։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 8 000 աշխատակից և 2 000 միավոր տեխնիկա։

Հոկտեմբերի 15-ին Ստամբուլի բոլոր դպրոցներում դասերը չեղարկվել են։ Իշխանությունները զգուշացնում են, որ առավոտյան և մինչև օրվա երկրորդ կեսը պահպանվում է նոր ջրհեղեղների վտանգը, հատկապես քաղաքի ասիական հատվածի ներքին շրջաններում և Սարըյերի շրջանում։ Չնայած սպասվող տեղումների թուլացմանը՝ հողի գերխոնավացած վիճակը մեծացնում է սողանքների վտանգը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *