Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մեզ հարմար է գործ ունենալ. Թրամփ


Աշխարհ


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնքան էլ հիացած չէ Վլադիմիր Զելենսկիով։ Նրա խոսքով՝ նրա հետ համաձայնության գալն ավելի դժվար է, քան՝ Վլադիմիր Պուտինի։

«Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մեզ հարմար է գործ ունենալ… Նա չի ցանկանում կարգավորում։ Նա ասում է, որ ցանկանում է, բայց իրականում՝ ոչ։ Ո՛չ, ես Զելենսկիի երկրպագուն չեմ»,- Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաեւ ենթադրել է, որ հակամարտությունը կավարտվի մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը։

«Այն պետք է շուտով ավարտվի։ Կարծում եմ՝ իրականում նրանք երկուսն էլ (Պուտինն ու Զելենսկին) կցանկանային, որ այն ավարտվեր»,-  ասել է Թրամփը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *