Արարատ-Արմենիան մրցեց լեհական Յագելոնիայի հետ


Սպորտ


ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում Արարատ-Արմենիան մրցակցի հարկի տակ` Բելոստոկի Քաղաքային մարզադաշտում մրցեց լեհական Յագելոնիայի հետ։

Հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմը բացեց հաշիվը․ աչքի ընկավ Զիդանը։ Սակայն երկու րոպե անց տանտերերը հավասարեցրեցին հաշիվը Յոզվիակի գոլի շնորհիվ։

 

Ցավոք, Զիդանը վնասվածք ստացավ նաև, և Արարատ-Արմենիան հարկադրված փոփոխության գնաց․ խաղադաշտ դուրս եկավ Ժիրայր Շաղոյանը։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ արդեն լեհական թիմն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլն իր ակտիվում գրանցեց Կոնսեյսաուն։


Երկրորդ խաղակեսում, 51-րդ րոպեին, տանտերերն արդեն ստացան երկու գնդակի առավելություն Սոուի գոլի շնորհիվ։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ լեհական թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։


Արարատ-Արմենիան առաջին տուրում Երևանում զիջել էր Պրահայի Սպարտային 1-4 հաշվով։ Նշենք, որ հաջորդ՝ երրորդ տուրում, Արարատ-Արմենիան Երևանում կընդունի Ալկմարին․ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *