Իսրայելի նախագահի այցը Թուրքիայում քննադատության առիթ է դարձել


Հարեվաններ


Ադրբեջանական պետական APA գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջան այցի վերաբերյալ Թուրքիայում տարածվող որոշ պնդումներ որևէ հիմք չունեն։

Գործակալության տեղեկություններով՝ Հերցոգը օգնականի և փոքր պատվիրակության ուղեկցությամբ Բաքու է ժամանել սովորական ուղևորատար չվերթով՝ տոմսերը ձեռք բերելով ընդհանուր կարգով։

Այնուամենայնիվ, Իսրայելի նախագահի այցը Թուրքիայում քննադատության առիթ է դարձել Ադրբեջանի հասցեին։ APA-ն ընդգծում է, որ Հերցոգի՝ Բաքու ժամանելու ձևի վերաբերյալ դժգոհություններն անհիմն են, քանի որ խոսքը սովորական ուղևորատար թռիչքի մասին է։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահն Ադրբեջան էր այցելել՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի 7-րդ գագաթնաժողովին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *