ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ավելի դժվար է բանակցել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։
Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունն ի վերջո կկարգավորվի, սակայն, իր համոզմամբ, դա տեղի կունենա առանց Զելենսկու մասնակցության։
«Նա չի ցանկանում կարգավորում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Զելենսկու մասին։