Ո՞վ է ասել, որ իմ և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, ով ասել է՝ իրենից էլ հարցրեք. Էդուարդ Բաբայան

Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը չի հաստատում, որ Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերությունները լարվել են։

Լրագրողի հարցին, թե ինչ է տեղի ունեցել իրենց միջև, Բաբայանը պատասխանել է. «Ո՞վ է ասել, որ իմ և Ծառուկյանի հարաբերությունները լարվել են։ Ով ասել է՝ իրենից էլ հարցրեք»։

Հիշեցնենք՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ Բաբայանի դիրքորոշումն իր համար ընդունելի չէ։

Անդրադառնալով իշխանությունների հետ իր հարաբերություններին՝ Աբովյանի քաղաքապետն ասել է. «Նորմալ է, նորմալ աշխատում ենք»։

Հարցին՝ արդյոք ինքը կարող էր ապօրինի հարստանալ, Բաբայանը հակադարձել է. «Ես ինչ-որ կառավարության անդա՞մ եմ, որտե՞ղ եմ աշխատել, որ ապօրինի հարստանամ»։

Իսկ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատական տալուց Բաբայանը հրաժարվել է՝ նշելով, որ դատաքննություն է ընթանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *