Պերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդ


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն սկսել է կասկածել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքի արդյունավետությանը։

Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է պորտուգալացի մասնագետին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդ, որպեսզի վերջինս շտկի ստեղծված իրավիճակն ու բարելավի թիմի գրանցած արդյունքները։ Եթե Մոուրինյուին չհաջողվի ապահովել անհրաժեշտ առաջընթացը, ակումբի ղեկավարությունը պատրաստ կլինի պաշտոնանկ անել նրան:

Մադրիդյան դերբիում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (1-2) հետո, Մոուրինյուն խիստ քննադատության էր ենթարկել մրցավարների աշխատանքը։ Խաղից հետո պորտուգալացի մասնագետը մատնանշել էր այն դրվագները, որտեղ, իր կարծիքով, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները պետք է հեռացվեին խաղադաշտից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *