Ընդդիմությունը փորձում է վարկաբեկել, բայց միևնույն է COP17-ը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը աշխարհում

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ զրուցել ենք Երևանում անցկացվող
ՄԱԿ-ի կենսաբազմազանության 17-րդ համաժողովի և ընդդիմության շահարկումների մասին։

Նրա խոսքով՝COP 17-ի հիմնական նշանակությունն այն է, որ Հայաստանն
արդեն մտել է զարգացման մի շրջան, երբ առնչվում է աշխարհի ամենակարևոր խնդիրներին և
իր ներդրումն ունի նաև աշխարհի ամենակարևոր խնդիրների լուծման հարցում։

«Նախկինում
նման բաներ Հայաստանում կազմակերպել
ն
անհնար
էր, և Հայաստանի խնդիրն
երն էլ այնպիսին էին, որ ո՛չ ժամանակ կար, ո՛չ  հնարավորություն՝ մտածելու, ասենք,
թե ինչպես անենք, որ աշխարհում կենսաբազմազանության վերաբերյալ հարցերը լուծվեն։ Երկրորդը
՝ Հարավային Կովկասը կենսաբազմազանության առումով բավականին հայտնի տարածք է, և Հայաստանում շատ է կենսաբազմազանությունը, ու
կարծում  եմ՝
նաև
այդ պատճառով է, որ Հայաստանն ընտրվել է որպես այս գագաթնաժողովի անցկացման վայր
»,- ասաց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ընդդիմության շահարկումներին է, թե COP17-ի գնումների մեջ կոռուպցիոն ռիսկեր են եղել,
իբր բարձր գներով են
գնումներ
կատարել՝
առանց
մրցույթի
, քաղաքագետն ասաց, որ չի կարծում,
թե ընդդիմության ասածներին պետք է  շատ լուրջ
վերաբերվել։

«Իրենք հիմնականում փողի շնորհիվ
ԱԺ-ում հայտնված խմբակցություններ են, և այդ քաղաքական բովանդակությանը, որ ներկայացնում
են, խոսում են կոռուպցիայից կամ չգիտեմ այլ քաղաքական բաներից կամ միջազգային հարաբերություններից,
պետք չէ լուրջ վերաբերվել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանն արդեն մտել է մի այնպիսի զարգացման
շրջան, որտեղ ինքը ոտք է գցում այն երկրների հետ, որոնք ամենազարգացածներն են, և առնչվում
է երկրներին, որոնք ամենազարգացածն են։ Այս տեսակետից Հայաստանի խնդիրները նոր են
, և այդ բոլոր հարցերին էլ պետք է այս տեսակետից նայել»,- նշեց
քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *