Խաչիկ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով։

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է Գալստյանի հայտարարությունը՝ տնային կալանքից։

«Երեկ Հայաստանում COP17 – ի շրջանակներում մեկնարկել էր առաջնորդների գագաթնաժողովը։ Բնականաբար, այնտեղ էր ՀՀ իշխանական էլիտայի ողջ գագաթնագլուխը. գործադիրից մինչև օրենսդիր ու դատական իշխանության ներկայացիցուչներ։ Երկրում օդը կանգ էր առել, ամենուր խցանումներ, խափանումներ։ Այդ օրը քննվում էր նաև իմ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավորը կես ժամով հեռացավ որոշում կայացնելու ու անհայտացավ անորոշ ժամկետով։ Հիշեցնում եմ, իշխանությունը խառն էր, զանգերը, երևի թե, մնում էին անպատասխան, ՍՄՍ֊ները տեղ չէին հասնում, քաղաքում խցանումներ էին։

Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը։ Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Երևի ՍՄՍ-ը տեղ էր հասել։

Հայրենիքի, խղճի ու հավատի կալանավոր` պրոֆեսոր Խաչիկ ջան։»,- մեջբերել է Բաբայանը՝ նշելով, որ տնային կալանքի այս երկարացումը զավեշտ էր, հավանաբար ուղիղ եթերով կպատմի դրա մասին»։

Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է 2025 թ. դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *