Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կհայտարարեն նոր «կարևոր» նախաձեռնությունների մասին․ Դմիտրիև

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «դիզելային գործարքը» շուտով պետք է լրացվի այլ կարևոր նախաձեռնություններով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Մենք ունենք (ռուս-ամերիկյան հնարավոր նախագծերի) հստակ ցուցակ, որով էլ առաջ ենք շարժվում», – ասել է Դմիտրիևը՝ հիշեցնելով, որ քննարկվում են նախագծեր Արկտիկայում, հեղուկացված բնական գազի, տվյալների կենտրոնների կառուցման ոլորտում, այդ թվում՝ ատոմային էներգիայի օգտագործմամբ։

Դմիտրիևը նշել է, որ ամեն ինչ «բավականին դժվար» է ընթանում , քանի որ տարբեր կողմերից դիմադրություն կա։

«Սակայն, ինչպես ցույց է տալիս դիզելային վառելիքի օրինակը, կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կհայտարարենք ևս մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին։ Այդուհանդերձ, գործընթացը տեղից շարժվել է։ Եվ կարևոր է, որ դա տեղի է ունենում ոչ թե հատուկ ռազմական գործողության ավարտից հետո, այլ հենց հիմա», – հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *