Մեզ անհրաժեշտ է ևս 70 մլրդ եվրո, խնդրում եմ՝ գտեք այդ միջոցները․ Զելենսկի

Ո ւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԵՄ-ից պահանջել է լրացուցիչ 70 մլրդ եվրո՝ 2027 թվականին ռազմական կարիքների և «կայունության» համար

Կիևին 2027 թվականին ռազմական կարիքների և «կայունության» ապահովման համար Եվրամիությունից լրացուցիչ 70 մլրդ եվրո է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի պաշտպանական ծախսերը կկազմեն 155 մլրդ եվրո։

«Եվ մեզ անհրաժեշտ է ևս առնվազն 70 մլրդ եվրո՝ պաշտպանության, զենքի և մեր կայունության համար։ Սա իրական գումար է։ Եվ խնդրում եմ ձեզ՝ գտնեք այն», — հայտարարել է Զելենսկին։

Նա նաև Ուկրաինայի զինված ուժերն անվանել է Եվրոպայի «անվտանգության երաշխիք»։

Դեռևս մայիսին Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել էին 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու մասին հուշագիր։ Սպասվում է, որ գումարը կփոխանցվի 2026-2027 թվականներին, իսկ առաջին տրանշներն արդեն հասել են Կիև։

Սակայն արդեն օգոստոսի վերջին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ այդ գումարը իրենց չի բավականացնի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *