
Ռուս հայտնի երգչուհի Ալսուն խոսել է իր անձնական կյանքում ունեցած պլանների մասին։ Նա չի բացառել, որ նորից կամուսնանա, նոր ընտանիք կստեղծի եւ նորից կմայրանա, որը կլինի նրա թվով չորրորդ երեխան։ Ալսուն ասել է, որ ապրած բոլոր դժվարություններից հետո շարունակում է պահպանել սերն ու հավատը։
«Կուզենայի նույնիսկ՝ նորից ամուսնանալ։ Եթե նման մարդ լինի, որի հետ պատրաստ կլինեմ կյանքս անցկացնել։ Երեւի հիանալի կլինի այդպես, եթե նույնիսկ մեզ երեխան էլ միավորի»,- ասել է Ալսուն։ Այլ մանրամասներ իր անձնական կյանքում տիրող ներկայիս վիճակի մասին չի հայտնել։ Միայն հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ խոսել այդ թեմայով։