Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք սյունակագրի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրքական «Sanliurfa Oolay» թերթի սյունակագիր Ջելալ Չիֆթչիի նկատմամբ:

Նրան մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչեր անելու և կրոնական-ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեջ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները ՝ հղում անելով գլխավոր դատախազությանը:

Թուրքական իշխանամետ կրոնական և պահպանողական շրջանակում աճել է Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունը։ Դժգոհությունը պայմանավորված է ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումներով, դրանք համեմատում են ժամանակին Թուրքիայում կիրառված խիստ արգելքների հետ։ Բացի այդ, թուրքական հասարակությունը Բաքվին քննադատում է Իսրայելի հետ սերտ հարաբերությունների և միջազգային հարթակներում որդեգրած ընդհանուր դիրքորոշման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *