Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ

Հռոմի Պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է Վատիկանը։

«Սրբազան Հայրը վերահաստատել է երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու իր հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սուրբ Աթոռի հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում պոնտիֆիկոսն իր մտահոգությունն է հայտնել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել կրակը՝ սննդամթերքի ու բժշկական օգնության մատակարարումն ապահովելու, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր և անվտանգ տարհանումն իրականացնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *