ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ


Հարեվաններ


Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *