

Հոկտեմբերի 17-ին՝ ժ․ 18։00, Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարին, ջրային ռեսուրսների անվտանգությանը, կենսաբազմազանությանը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությանը և ազդակիր համայնքների ապագային։
Քննարկմանը հրավիրվում են մտահոգ քաղաքացիներ, բնապահպաններ, մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և, հատկապես, Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչները։
Կարևոր նշում՝ բանախոսների համար.
Ելույթ ունենալ ցանկացողներին խնդրվում է նախապես անձնական նամակ գրել կազմակերպիչներին՝ պարտադիր նշելով ձեր անունը և ելույթի թեման։
Հոկտեմբեր 16, 2026 at 20:25