«Երևան ուելնես»–ում երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնություն են կանչել

«Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլորի չափից ավելի արտահոսք է եղել, երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը հաստատել են մարզաառողջարարական համալիրից:

«Շտապօգնություն ենք կանչել, որ առաջին բուժօգնություն ցույց տան։ Բայց անգամ դրա կարիքը չկար, բոլորը լավ են, իրենց լավ են զգում»,– հայտնել են «Երևան ուելնես»–ից և հստակեցրել, որ հոսպիտալացվածներ չկան։

Ավելի վաղ MakaryanNews-ը հայտնել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել «Երևան Վելնես» մարզական համալիր, որտեղ լողավազանում լողացող երեխաների ինքնազգացողությունը վատացել է։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեխաների լողի խմբակային դասի ժամանակ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *