Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ալբանիայում հակակառավարական ցույցի մասնակիցները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք եւ քանդուքարափ արել շենքի աշխատասենյակները։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։ Ցուցարարները սկսել են շենքից տանել սարքավորումներն ու կահույքը։ Հաղորդման համաձայն՝ ցուցարարները վնասել են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը։ Նշենք, որ մեծածավալ բողոքի ցույցերը Ալբանիայում սկսվել են հոկտեմբերի տասներեքից՝ ուսանողական ցույցով, որի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ։ Հաջորդ օրն արդեն ցույցերը շարունակվել են նոր թափով։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *