Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է էլեկտրական Roadster սպորտային ավտոմեքենան, որը ցուցադրության ընթացքում թռել է խոչընդոտի վրայով՝ պտույտ կատարելով իր առանցքի շուրջը, ինչպես նաև բարձրացել է կորաձև թեքահարթակով և «ցատկել» այդտեղից։

Շնորհանդեսը տեղի է ունեցել ամերիկյան Տեխասի նահանգում գտնվող SpaceX-ի փորձադաշտում։ Տեսանյութը տարածել է Tesla ընկերությունը։

Ցուցադրության ժամանակ սպորտային մեքենան անցել է կորաձև թեքահարթակով՝ հայտնվելով շրջված դիրքում, այնուհետև «ցատկել» է գետնին։ Նույնիսկ անիվներով դեպի վեր՝ թեքահարթակի մակերեսին մնալու համար մեքենային օգնել է օդափոխիչների հատուկ համակարգը, որն ստեղծում է ճնշումային ուժ։

Roadster-ը նաև ցատկել է խոչընդոտի վրայով՝ օդում ամբողջական պտույտ կատարելով իր առանցքի շուրջը, և վայրէջք է կատարել անիվների վրա։

«Ես շատ բաներ եմ տեսել, բայց նման բան երբեք չեմ տեսել», – միջոցառման ընթացքում ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

Tesla-ն պլանավորում է մոդելի սերիական արտադրությունն սկսել 2028 թվականին։

Միևնույն ժամանակ ընդհանուր օգտագործման ճանապարհներին ավտոմեքենայի նման գործառույթներն օգտագործելու հնարավորությունը մնում է անորոշ։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *