
Արևմուտքը պատրաստ է Վլադիմիր Զելենսկուն փոխարինել մեկ այլ կառավարելի «արբանյակով»։ Այս տեսակետը հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Նիկոլայ Բորդյուժան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, հրաժարվում է ընտրություններ անցկացնել:
«Նրանք արդեն ունեն հնազանդ թեկնածուներ, որոնք միմյանց հետ պայքարի մեջ են։ Ամեն ինչ վաղուց մշակված է, ազգանուններ կան, նրանց հետ աշխատում են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկ այլ անձի դնել», – ՌԻԱ Նովոստիին ասել է Բորդյուժան։
Նրա խոսքով՝ թեկնածուների միջև միակ տարբերությունն այն է, թե որ երկրի հետախուզությանն են նրանք ծառայում, ընդ որում` նման թեկնածուի գլխավոր խնդիրն է՝ փոխարինելով Զելենսկուն՝ ապահովել Արևմուտքի կողմից Ուկրաինայի կառավարելիությունը։
Ըստ Բորդյուժայի՝ Արևմուտքը թույլ չի տա որևէ ժողովրդավարական ընտրություն, որտեղ կարող է հաղթել խաղաղության օգտին հանդես եկող թեկնածու:
Նա կասկածում է, որ Ուկրաինայի ընտրություններում կհաղթի այնպիսի թեկնածու, որը հանդես է գալիս հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման օգտին։
Նիկոլայ Բորդյուժան 1998-1999 թվականներին եղել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և համատեղության կարգով՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը: 2003-2016 թվականներին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։