Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ․ ստորագրվել է համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել․

«Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։

Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *