Նարեկ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը նվաճել է հերթական մեդալը․ գրում է ArmSport-ը։

«Պոկում վարժությունում հայ ծանրորդը գործել է անվրեպ՝ արդյունավետ օգտագործելով բոլոր երեք մոտեցումները։ Մկրտչյանը հաջորդաբար գլխավերևում է պահել 145 կգ, 150 կգ և 153 կգ կշռող ծանրաձողերը, ինչը նրան պարգևել է վարժության փոքր բրոնզե մեդալը։

Հրում վարժությունում մեր մարզիկը երեք հնարավորությունից հաջող է իրացրել մեկը՝ գրանցելով 185 կգ արդյունք (189 կգ կշռող ծանրաձողը հպատակեցնել չի հաջողվել), և այս վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Երկամարտի 338 կգ (153+185) արդյունքով Նարեկ Մկրտչյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ նվաճելով երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Հավելենք, որ 85 կգ քաշային կարգի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երիտասարդների 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *