Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի փողոցներում լարված իրավիճակ է ․ իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել՝ ցրելու համար բողոքի ակցիաները։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները դուրս են եկել փողոց Ֆրանսիայի խոշոր արհմիությունների և ձախականների հորդորով։

Ֆրանսիացիները պահանջում են չեղարկել կենսաթոշակային տարիքի բարձրացումն։ (այն 63-ից դարձել է 64 – խմբգ․)։

Ցուցարարները պահանջում են նաև վերանայել աշխատավարձի ու կենսաթոշակի չափը։

Ցուցարարները հանդես են գալիս նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։

Հավելենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ կա մի քանի տասնյակ բերման ենթարկված։

Իրավապահները շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել Փարիզի կենտրոնական փողոցներում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *