Երիտասարդների ծանրամարտի ԵԱ-ում Վալերիկ Մովսիսյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ

Մեր ծանրորդները շարունակում են ելույթները Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:

Մրցումային հերթական օրը երիտասարդների 95 կգ քաշային կարգում Հայաստանին ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 160 կգ, սակայն չի կարողացել գլխավերևում պահել 165 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթե մեդալակիր։ 

Հրում վարժությունում Մովսիսյանը ունեցել է երկու հաջող մոտեցում ու բարձրացրել է 180 կգ ու 187 կգ:

Երկամարտի 347 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայի այս առաջնությունում 4-րդն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *