«Հիմա էական չէ նախորդիվ պատմություններն ինչ ներքին հոսանքներ են ունեցել, ինչ ինտրիգներ են եղել: Փաստն այն է, որ երբ որ հանրությունն ունենում է իր ավելի մեծ հանրային շահն, այդտեղ էականորեն փոխվում է հանրային ընկալումը»,- «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` խոսելով Ամուլսարի հանքի շահագործման մասին:
«Մենք կուզենայինք, որ Հայաստանում հանքարդյունաբերության շղթաները հնարավորինս երկարեին, որը երկրի տնտեսության զարգացման համար շատ էական է: Այո, շատ էական է հանքարդյունաբերության դերը մեր տնտեսության, մեր ՀՆԱ–ի ձևավորման և մեր արտահանման ծավալի ձևավորման վրա, բայց կուզենայինք, որ մեր երկրից խտանյութը հնարավորինս ուշ արտահանվեր, այսինքն՝ արտադրական շղթայի մեջ ավելի շատ շրջանառվեր և ինչքան հնարավոր է, եթե ոչ վերջնական պատրաստի արտադրանք, այլ հնարավորինս մոտ լինելով այդ կետին: Սա էլ շատ լուրջ և շատ բարդ խնդիր է»,– ասել է Փաշինյանը:
Նա նաև զարմանք է հայտնել, թե Հայաստանն ընկալվում է որպես քարերի երկիր, սակայն հանդիսանում է քար ներմուծող երկիր․ «Ես չեմ դադարում զարմանալ, թե մենք ինչքան քարերի երկիր չենք՝ տնտեսական իմաստով, չնայած որ կողմը նայենք, կարծես թե, քար է, բայց տնտեսական իմաստով մենք ընդհանրապես քարերի երկիր չենք, ավազի երկիր ավելի շատ, քան թե քարերի երկիր»,– հայտարարել է Փաշինյանը։