«RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասնել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *