Եգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից 2030 թվականին՝ նախագահական ժամկետի ավարտից հետո։

Եգիպտոսի առաջնորդն այդ մասին ասել է ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ։

«Առաջիկա ժամանակահատվածը՝ նկատի ունեմ 2030 թվականը, կլինի իմ նախագահական ժամկետի ավարտը։ Սա վերջնական է և քննարկման ենթակա չէ», — ասել է աս-Սիսին։

Նա նաև ընդգծել է, որ Եգիպտոսի Սահմանադրությունը պետք է մնա անձեռնմխելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *