ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջիկա զեկույցը նման կլինի նախորդին․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջիկա զեկույցը նման կլինի նախորդին։

«Նոր զեկույցը նման կլինի նախորդին, քանի որ մենք Եվրահանձնաժողովի մոտեցումներում էական փոփոխություններ չենք տեսնում։ Տեսնում եք երկակի ստանդարտները, անարդար վերաբերմունքը Վրաստանի ժողովրդի նկատմամբ, ինչը մինչ օրս չի փոխվել։ Հետևաբար, մենք չենք կարծում, որ արժե որևէ բարելավում ակնկալել։ Սա է տխուր իրականությունը», — հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետը նաև հավելել է, որ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է երկխոսություն վարել քաղաքական մակարդակով՝ երկու կողմերի միջև։

«Եթե կա հարաբերությունները առողջացնելու ցանկություն, եվրոպական կառույցները պետք է համաձայնեն մեր առաջարկին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *