Վրաստանում ժամանակավորապես արգելել են բեռնատարների մուտքը «Լարս» անցակետ:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ դա կապված է Մցխեթա-Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհի 51-րդ կմ-ում ընթացող անհետաձգելի աշխատանքների հետ: Տրանսպորտային միջոցների այլ տեսակների համար երթևեկությունը բաց է: