Գյումրիում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»։ Այս առիթով, սակայն, Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները մինչ այս պահը որևէ ուղերձ չեն հղել հայրաքաղաքի բնակիչներներին։
«Գյումրի քաղաքի բնակիչների համար համայնքի օրը տոնի է վերածել Սամվել Կարապետյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը և որևէ այլ ղեկավար, անգամ մեկ ուղերձ չի հղել քաղաքի օրվա կապակցությամբ»,– նկատել է Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոնը», որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նվերն էր գյումրեցիներին։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի հովանավարությամբ՝ Գյումրու Քըրք Քըրքորյան փողոցը կբարեկարգվի և կդառնա տուրիստական ակտիվ գոտի։։