Ֆրանսիայում շուրջ 400 ցուցարար է ձերբակալվել

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է շուրջ 400 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը չափահաս է։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում։ Կազմակերպիչները հայտարարել են 800 հազար մասնակցի մասին։

Փարիզում բախումները սկսվել են դեռևս Հանրապետության հրապարակում երթի մեկնարկից առաջ։ Ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել մի քանի հարյուր ցուցարարների դեմ, որոնցից շատերը դիմակներով և սև հագուստով էին։ Իրավապահները նաև ջրցան մեքենա են օգտագործել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *