Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է ուխտավորների բազմության մեջ․ կա 12 զոհ

Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարը մխրճվել է Շիտալա Մատա տաճարի մոտ հավաքված հավատացյալների բազմության մեջ։

Միջադեպի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել։

Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը․ բեռնատարը ճեղքել է ոստիկանական արգելապատնեշները և մխրճվել մարդկանց մեջ։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *