Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ23 ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը առաջին մեդալն է նվաճել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացին` նշելով, որ մեդալը նվաճել է Սարգիս Բեգոյանը։

Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 14։9 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին և բարձրացել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հիշեցնենք, որ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–18-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «Թոմաս և Մաք» մարզահամալիրում։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցումները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին և կավարտվեն այսօր՝ հոկտեմբերի 18-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *