
Բանգլադեշում կարմրուկ հիվանդության բռնկումը, որը ներկայումս համարվում է ամենախոշոր նման բռնկումն աշխարհում, արդեն 1147 մարդու կյանք է խլել։ Զոհվածներից 1000-ը երեխաներ են՝ նորածնայինից մինչեւ հինգ տարեկան։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բանգլադեշ պետության Առողջապահության նախարարության տվյալներով, բռնկման սկիզբը եղել է այս տարվա գարնանը, երբ գրանցվել է կարմրուկով հիվանդացության հնարավոր վարակման 202 հազար դեպք։22 հազար դեպքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիաների կողմից իրականացված անալիզների հիման վրա՝ հաստատվել է։ Հատկապես երեխաների մահացության բարձր ցուցանիշը կապված է անցյալ տարվա իմունիզացիայի գրաֆիկի խախտման հետ։ Երկրում սկսված քաղաքական ճգնաժամն ու իշխանափոխությունը հանգեցրել են նրան, ու պատվաստումները չկատարվեն կանոնավոր, պատվաստանյութի պատակարարումներն էլ չլինեն համակարգված կերպով։ Նոր կառավարությունը չեղարկել է պատվաստումային ազգային արշավը եւ վերանայել է պատվաստանյութերի ձեռքբերման պետական համակարգը։ Դրա պատճառով էլ հիվանդությունը գլուխ է բարձրացրել ու վերսկսված պատվաստումները արդեն եղել են բավականին ուշացած։