
Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը եւ նրա կինը՝ Լիդիա Նեւզորովան, ովքեր ներառված էին ՌԴ «օտարերկրյա գործակալների ցանկում», ներկայումս ներառվել են ՌԴ ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցանկում։ Հիշեցնենք, որ 24 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգի դատարանը Նեւզորով ամուսիններին արգելել է ՌԴ տարածքում որեւէ գործունեություն ծավալել։ Այս տարվա ապրիլին նրանք զրկվել են նաեւ տնից, որը բռնագրավվել է հօգուտ պետության։ Դատախազությունը պարզել է, որ Ֆիննական ծոցի մոտ գտնվող անշարժ գույքը Նեւզորովը ձեռք էր բերել ոչ օրինական ճանապարհով։ Գույքը բաղկացած է երկու հողամասից, քառահարկ առանձնատնից եւ ձիանոցից։