
Ժոզե Մոուրինյոն արգելափակել է, որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ, օգտագործելով իր այդ իրավունքը՝ հարձակվող Էնդրիքի տեղափոխությունը «Միլան»։ Տեղափոխությունը պետք է տեղի ունենար հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ վարձակալական հիմունքներով։ Իտալական ակումբը հույս ուներ օգտագործել այն հանգամանքը, որ Էնդրիքը խաղաժամանակի պակասորդ ունի, սակայն պորտուգալացի մարզիկը կտրականապես դեմ է եղել բաց թողնել իր մարզիկին։ Այս մասին հայտնում է TNT Sports Brasil-ը։ Էնդրիկը ստացած վնասվածքից հետո մեկ ամիս բաց է թողել խաղադաշտ դուրս գալը եւ վերականգնվել է։ Ընթացիկ սեզոնին նա չորս րոպե է միայն եղել խաղադաշտում եւ դա խոսակցությունների պատճառ է դարձել այն բանի հետ կապված, որ հնարավոր է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից՝ վարձակալական հիմունքներով։ Էնդրիքով հետաքրքրված են նաեւ «Ասթոն Վիլլան» եւ «Ռոման»։