Թրամփ․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է ողջ աշխարհի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ամբողջ ծավալով չկիրառելու որոշումը և հայտարարել, որ այն օգուտ կբերի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ողջ աշխարհին, հայտնում է Reuters-ը։

«Ձեզանից շատերը դեռ չգիտեն, թե ես կոնկրետ ինչ որոշում եմ ընդունել, բայց մենք ամեն ինչ կպարզենք, և դուք էլ կիմանաք։ Սա շատ լավ որոշում է։ Այն օգուտ կբերի երկրին և, կարծում եմ, ողջ աշխարհին», — ասել է Թրամփը լրագրողներին հոկտեմբերի 17-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագո նստավայրում։

Դրանից մեկ օր առաջ ամերիկացի նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով կասեցվում է Ռուսաստանի և Իրանի դեմ սահմանափակումների մասին օրենքով նախատեսված մի շարք պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրառումը։ Փաստաթուղթը սեպտեմբերին ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսում՝ երկու կուսակցությունների լայն աջակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *