
Չինաստանում սկսել են ստեղծել հատուկ ռոբոտներ, որոնք պետք է ճնշեն անկարգությունները։ Այս մասին հայտնում է Mikekalil պարբերականը։ Համաձայն հաղորդման, մարդանման Fuxi ռոբոտները զինված են վահաններով եւ մահակներով եւ կարող են ցրել ամբոխը, կրկնել ոստիկանների մարտական հնարքները։ Նոր տեսակի ռոբոտների ստեղծմամբ զբաղվում է Norinco պետական ռազմական կոնցեռնը։ Ռոբոտները կարող են իրականացնել պարեկային ծառայություն, ճանաչել կասկածելի մարդկանց եւ նրանց գործողությունները՝ մասսայական անկարգությունների ժամանակ։ Նրանք կարող են տարբեր մարտական գործողություններ կատարել։ Նախատեսվում է, որ այս ռոբոտները ծառայելու են մարդ զինվորականների հետ միասին՝ պահպանելով կարգուկանոնը։